Անհրաժեշտ է 845 ավտոբուս, որպեսզի նոր ցանց ունենանք. ենթադրվում է, որ 650-ը քաղաքապետարանի պարկը կլինեն, մոտ 200-ում մասնավոր գործընկերները ներկայացված կլինեն»,- Կառավարության նիստի ժամանակ, անդրադառնալով Երևանում տրանսպորտային ցանցի վերափոխման խնդրին, ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Այն ավտոբուսները, որի մասին խոսում ենք, կարծես մեր մայրաքաղաքի համար ամենահարմար չափերից են և բավական կիրառելի: Ավտոբուսները սեղմված բնական գազով են, ինչը ենթադրում է էկոլոգիական առումով որոշակի ավելի մաքուր և էժան վառելիք»,- ընդգծեց նախարարը:

Սանոսյանը կարևորեց նաև մարզերում տրանսպորտի ձեռքբերման մրցույթներ հայտարարելը:

«Մենք հերթով մրցույթներ ենք կայացնում, և վերջերս կայացավ Կոտայքի մարզի մրցույթը. ընկերություն կա, որը պետք է սպասարկի ամբողջ Կոտայքի մարզը: Խոսքը 130 տարբեր չափերի փոխադրամիջոցների մասին է, առաջիկայում՝ նոյեմբերի 11-ին, կունենանք Արմավիրի մարզի մրցույթը, եթե դա հաջողությամբ կարողանանք իրականացնել, մենք ոչ միայն Երևանի, այլև հանրապետական տրանսպորտային ցանցի նոր ավտոբուսների հարցը կլուծենք և կսպասարկենք բոլոր բնակավայրերը, այդ թվում՝ փոքրաթիվ բնակչություն ունեցող: Մրցույթներում առավելություն է տրված այն ընկերություններին, որոնք էլեկտրամոբիլներ կամ ավելի մաքուր վառելիքով մեքենաներով կներկայանան»,- ասաց ՏԿԵ նախարարը:

1lurer.am

128