Հայաստանի պաշտպանության նախարարությունը երբեք չի հերքել, որ ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչների կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներում իրականացվող ամրաշինական և այլ աշխատանքների փորձեր չեն կատարվում: Այս մասին Ազգային Ժողովի նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

«Ծանր ինժեներական տեխնիկայի կիրառմամբ մարտական դիրքեր կահավորելու և դեպի իրենց մարտական դիրքեր տանող ճանապարհները կահավորելու ուղղությամբ որոշակի փորձեր կատարվում են, բայց դրանք կանխվում են, որոնց մասին բազմիցս ասվել է: Բնականաբար, իրենք ամեն գնով ուզում են, որ այդ վայրում, որտեղ հայտնվել են, կահավորեն կամ առավելություն ստանան, բայց յուրային զորքերի կողմից դրանք հնարավորինս արագ և օպերատիվորեն կանխվում են»,- ասաց Սարգսյանը:

1237