Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 29-ին Երևանի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի մի շարք համայնքներում գազամատակարարումը կդադարեցվի: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:

«ժամը 09:00-18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 18-րդ փողոցի 2-րդ, 3-րդ և 4-րդ նրբանցքների գազասպառողների գազամատակարարումը:

Ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն`Լոռու մարզի Գարգառ, Գյուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր, Կուրթան գյուղերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Մերարա» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Արարատ» ՍՊԸ-ի թռչնաբուծական ֆաբրիկայի, Վանաձոր քաղաքի Մանուշյան, Ձերժինսկու, Աղայան, Կուրղինյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Ալավերդի քաղաքի «Էնգելս», «Դեբեդ» թաղամասերի, Հաղպատ գյուղի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Ալավերդու հացի գործարան» ԲԲԸ-ի և «Ձորահույս» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:

ժամը 09:00-17:30-ը` Գեղարքունիքի մարզի Մադինա և Լեռնակերտ համայնքների գազասպառողների գազամատակարարումը»,- նշված է «Գազպրոմ Արմենիա»-ի տարածած հաղորդագրության մեջ:

328