«ՍպուտնիկV»-ով իմունացումը, իսկ այնուհետեւ ռնգային պատրաստուկով կրկնապատվաստումը, հավանաբար, լիակատար պաշտպանություն կապահովի ոչ միայն COVID-19-ի ծանր ընթացքի, այլեւ սկզբունքորեն կորոնովիրուսով վարակվելու դեպքում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի (ՀՄԱԳՀԿ) տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Մենք կարծում ենք, թեեւ դա հարկավոր կլինի ուսումնասիրել կլինիկական փորձարկումների ընթացքում, որ այդ իմունիտետը կլինի ստերիլ, այսինքն՝ պատվաստված մարդը կունենա ոչ միայն հորմոնալ, այլեւ մուկոզալ իմունիտետ՝ ներշնչման դրունքների մակարդակով»,-ասել Է նա:

Գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարի խոսքով՝ պատրաստուկն այս եղանակով ընդունելու շնորհիվ ստեղծվում Է «անկախ արգելք», որը խոչընդոտում Է վիրուսի թափանցումը: 2020 թվականի օգոստոսին ՌԴ առողջապահության նախարարությունը գրանցել Է COVID-19-ի կանխարգելման համար աշխարհում առաջին պատվաստանյութը՝ «Սպուտնիկ V»-ն, կամ «ԳամԿովիդՎԱԿ»-ը, որը մշակվել Է Գամալեյայի անվան ՀՄԱԳՀԿ-ում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

Պատվաստանյութը լայնորեն օգտագործվում Է, թեեւ ռուսաստանցիների համար հասանելի են Նովոսիբիրսկի «Վեկտոր» կենտրոնի (ԷպիՎակԿորոնա») եւ Մ.Պ.Չումակովի անվան կենտրոնի («ԿովիՎակ») պատրաստուկները. իրականացվում են նաեւ մի քանի մշակումներ: Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ավելի վաղ հայտարարել Է, որ բժիշկն իրեն որպես լրացուցիչ պաշտպանություն խորհուրդ Է տվել ռնգային պատրաստանյութը: Նա հավելել Է, որ իմունացման այդ տեսակն անարդյունավետ Է առանց հիմնական ներարկման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

1928