Ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ Տաշիր քաղաքի բնակիչ, 41-ամյա մի տղամարդ ամիսներ առաջ Բովաձոր բնակավայրից ձի է գողացել։ Նախնական հաշվարկով՝ տուժողին պատճառվել էր 250 հազար դրամի վնաս։

Կասկածվողը հայտնաբերվել ու ներկայացվել է Ստեփանավանի քննչական բաժին։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ տղամարդն էլի էր անասնագողություններ արել։ Մի դեպքով գողոնը հայտնաբերվել է։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

583