Բայդենը ժամանել է Հռոմ G20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ինքնաթիռը, որը մեկնել էր Իտալիա Քսանի խմբի (G20) երկրների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու համար, հոկտեմբերի լույս 29-ի գիշերը վայրէջք է կատարել Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանում: Այդ մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի միավորումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Եվրոպա Բայդենի ուղեւորության առաջին կանգառը կդառնա Վատիկանը: Հոկտեմբերի 29-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Միացյալ Նահանգների ղեկավարին կընդունի ունկնդրության:
Հռոմում Բայդենի հանգուցային հանդիպումներից մեկը կդառնան բանակցությունները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որոնք նույնպես կկայանան հոկտեմբերի 29-ին: Բացի դրանից, Սպիտակ տան ղեկավարը հանդիպումներ կանցկացնի Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի եւ երկրի վարչապետ Մարիո Դրագիի հետ:
29 Հոկտեմբեր, 2021 15:35
918
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր երիտասարդական հավաքականը Աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 2րդ տեղը թիմային հաշվարկում
24 Օգոստոս, 2025 23:54
Հռոմի Պապը ողջունել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության հռչակագրի ստորագրումը
10 Օգոստոս, 2025 15:47
Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Հռոմի պապի հետ
09 Հուլիս, 2025 17:08
G20-ի գագաթնաժողովը Ռիո դե Ժանեյրոյում․ լուսանկարներ
19 Նոյեմբեր, 2024 16:31
Արևմուտքը G20-ի գագաթնաժողովում խուսափել է կոշտ արտահայտվել Ուկրաինայի հակամարտության հետ կապված․ FT
19 Նոյեմբեր, 2024 15:37
G20-ի երկրների ԱԳ նախարարներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ փաստաթուղթը
02 Մարտ, 2023 18:57