G20-ի գագաթնաժողովի  ամփոփիչ հռչակագրի համաձայն՝ երկրների ղեկավարները նպատակ են դրել մինչև 2030 թվականը մոլորակի վրա տնկել 1 տրիլիոն ծառ։
«Մենք կիսում ենք 1000 միլիարդ ծառ համատեղ տնկելու հավակնոտ նպատակը՝ կենտրոնանալով աշխարհի ամենադեգրադացված էկոհամակարգերի վրա»,- ասվում է փաստաթղթում։

«Մենք կոչ ենք անում այլ երկրներին միավորել ուժերը G20-ի հետ՝ հասնելու այս գլոբալ նպատակին մինչև 2030 թվականը, այդ թվում՝ կլիմայական նախագծերի միջոցով, որոնք ներառում են մասնավոր հատվածը և քաղաքացիական հասարակությունը»,- ասվում է հռչակագրում։

Մկրտչյան Ջուլիետա

268