Գյումրիի համայնքապետ է ընտրվել Վարդգես Սամսոնյանը։ 

Ավագանու առաջին նիստին նրա թեկնածությանը կողմ քվեարկեց 24 անդամ։ Սամսոնյանը միակ թեկնածուն էր։ Երդմնակալության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 4-ին։

Նշենք, որ Սամսոնյանը «Բալասանյան» դաշինք խմբակցության կողմից է առաջադրվել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի թեկնածու չառաջադրեց։

«Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիրը» համագործակցության մասին հուշագիր են ստորագրել, ըստ որի՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում կառաջադրվի «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանը, իսկ երկու փոխքաղաքապետերը կլինեն «Քաղաքացական պայմանագիր» կուսակցությունից:

199