ԱՄՆ-ը դրական է տրամադրված Թուրքիային F-16 կործանիչներ վաճառլու որոշմանը։

Այս մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 31-ին՝ G20 գագաթնաժողովի շրջանակներում Էրդողան-Բայդեն հանդիպումից հետո։

«Բայդենը դրական էր վերաբերվում Թուրքիայի  կողմից F-16-ի ձեռքբերմանը»,- հայտարարել է Էրդողանը։

Ելնելով այս որոշումից՝ կարելի է եզրակացնել, որ երկու երկրների ղեկավարները փորձում են մեղմել ԱՄՆ-Թուրքիա սրված հարաբերությունները, որոնք առավել սրվել էին այն բանից հետո, երբ Թուրքիան 2.5 մլրդ դոլարանոց գործարքով Ռուսաստանից  ձեռք էր բերել «C-400» ՀՕՊ 4 համակարգ։ Պենտագոնը այս համագործակցությունը շատ ցավոտ ընդունեց՝ հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն էր, որը նման խոշոր ռազմական գործարք էր կնքել Ռուսաստանի հետ։ Ամերիկյան պատժամիջոցները, ինչպես նաև  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարելի է համարել պատասխան Անկարային։

Այս ամենի համատեքստում՝ Թուրքիայի կողմից ամերիկյան կործանիչների գնումը հարցականի տակ էր։ C-400-ներից հետո տարբեր մակարդակի հայտարություններ եղան, որ ԱՄՆ-ը կհրաժարվի Թուրքիային կործանիչներ վաճառել։ Արդեն հոկտեմբերի 27-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականները նամակ են ուղարկել նախագահ Ջո Բայդենին՝ խնդրելով չեղարկել Թուրքիային ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների վաճառքը։ Անկարայի հետ գործարքների չեղարկումը պահանջել են ամերիկացի 11 օրենսդիրներ։ Նրանց կարծիքով՝ Թուրքիան իրեն որպես հակառակորդ է դրսևորվել։ Սրան զուգահեռ, Թուրքիայի ԱԳՆ նախարար Մևլութ Չավուշօղլուն զգուշացրել էր ԱՄՆ-ին, որ եթե իշխանությունները չլուծեն Անկարայում F-35 և F-16 կործանիչների վաճառքի խնդիրը, ապա Թուրքիան ուշադրություն կհրավիրի այլընտրանքային տարբերակների վրա։ Իսկ այդ այլընտանքը, ըստ Պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրի, կարող է լինել Ռուսաստանից Սու-35 և Սու-57 կործանիչները գնումը։ Չնայած այս ամենին, Ջո Բայդենը ամենայն հավանականությամբ որոշել է վաճառել Թուրքիային F-16 կործանիչներ։ Այս կերպ ԱՄՆ նախագահը փորձում է կանխել ռուս-թուրքական նոր  խոշորագույն համագործակցությունը։ Տրամաբանական է, որ Էրդողանից Բայդենը որաշակի երաշխիքներ է ստացել այս հարցում։ Մեկ այլ տեսանկյունից սա ազդանշան է նաև Ռուսաստանի համար, որ Թուրքիան երբևիցե չի կարող նրա դաշնակիցը լինել։

 

 

25312