Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում բյուջետային քննարկումների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին հարցրեց, թե ինչու 2018թ․ պետական բյուջե պլանավորված 10,5 միլիարդ դրամի փոխարեն կատարվել 7,5 մլրդ դրամի մուտք, իսկ 2019թ․ 11,7 մլրդ դրամի փոխարեն կատարվել է 8,7 մլրդ մուտք։ Զաքարյանը հարցրեց, թե ինչու է 2 տարվա կտրվածքով պետբյուջե կատարվել 6 մլրդ դրամով պակաս մուտք։

Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը պատասխանեց, որ Հանրապետությունում երկար ժամանակ ավտոտրանսպորտներ են ներմուծվել, ինչը ենթադրում է նաեւ ճանապարհային կանոնների թվի աճ։ Այդ հանգամանքն էլ պայմանավորված է նրանոց, որ աճում է ՃԵԿ խախտումների թվերը:

«Ձեւակերպումը մի փոքր սխալ է ՝ ոչ թե գումար չի գնացել, այլ գումարները չեն գանձվել։ Իրավախախտում չի գրանցվել, որ այդ գումարները գանձվեին ՝ դրանք տարբեր բաներ են։ Ինչու չեն գնացել նշանակում է մնացել են ձեզ մոտ կամ գնացել են մեկ այլ տեղ։ 

Պետք է փաստել, որ նախորդ տարի մենք ունեցանք համաներում ՃԵԿ -ի առումով ՝ այդ պատճառով է պայմանավորված նաեւ, որ գումարները չեն գանձվել», - ասաց Ֆիդանյանը։

Մանրամասները ՝ տեսանյութում։

317