Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Հարավային Կովկասում «վեցյակի հարթակի» գաղափարը։
«...Դրանից հետո Մակրոնը բարձրացրել է Հարավային Կովկասում իրավիճակի մասին թեման: Մենք նրան ասացինք, որ այնտեղ ենք եղել անցած շաբաթ, իսկ հիմա դրական քայլեր են արվում Հարավային Կովկասում. մեր եղբայր Իլհամ Ալիևը վճռականորեն ցանկանում է շարունակել այդ դրական քայլերը: Այս հանդիպմանը առաջին պլան մղվեց տարածաշրջանում վեցակողմ հարթակ ստեղծելու հարցը։ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը և Հայաստանը, եթե համաձայնվեն, մենք այստեղ խաղաղության հարթակ կստեղծենք»,- լրագրողներին ասել է Էրդողանը։

256