ՀՀ առողջապահության նախկին նախարար, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտնել է՝ այսօր այցելել է Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն, որն արդեն մեկ տարուց ավել է՝ իրականացնում է պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիկ (ՊԷՏ) հետազոտություններ Հայաստանում։

«Այն մեր երկրում միակ կենտրոնն է, որտեղ իրականացվում են ՊԷՏ հետազոտություններ։ Գործարկման պահից իրականացվել է ավելի քան 450 ՊԷՏ հետազոտություն, և հույս ունեմ, որ պետական ֆինանսավորման աճին զուգընթաց իրականացվող հետազոտությունների թիվը կաճի, քանի որ այն շատ կարևոր է ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշման, ինչպես նաև բուժման արդյունավետության գնահատման համար։

Կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Էդմոն Կոստանյանի հետ շրջայց կատարեցինք, ծանոթացանք կենտրոնի հնարավորությունների և խնդիրների հետ, զրուցեցինք անձնակազմի հետ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Թորոսյանը:

336