Նոյեմբերի 1-ից Երևանում բանակցություններ են սկսվել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև՝ արտոնյալ պայմաններով առևտրի մասին ժամանակավոր համաձայնագիրը ազատ առևտրի մասին համաձայնագրի վերածելու վերաբերյալ: Ինչպես հայտնում է Mehrnews-ը, այս մասին հայտնել է Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ներկայացուցիչ Միրհադի Սեյիդին:

Քննարկումներն անցկացվում են ԵԱՏՄ անդամ 5 երկրների ներկայացուցիչների և Իրանի պատվիրակության միջև: Իրենց կազմում են Իրանի առևտրի զարգացման կազմակերպության, Առևտրի պալատի, ԻԻՀ նախագահի, արտգործնախարարի, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան ներկայացուցիչները:

Երևանյան բանակցություններին ընդառաջ տեսակոնֆերանսի ձևաչափով յոթ հանդիպում է անցկացվել: Հաջորդ հանդիպումը  նախատեսված է Թեհրանում դեկտեմբերի 6-ին: 

Թարգմանությունը՝ Լյուսիյա Պետրոսյանի 

21617