Բուլղարիան 350 զինծառայող է տեղակայել Թուրքիայի հետ սահմանին՝ օգնելու Արևելյան Եվրոպայի երկրի ոստիկանական ուժերին, որպեսզի զսպեն անօրինական միգրանտների աճող հոսքը։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Գեորգի Պանայոտովը։

«Զինծառայողները ժամանել են բուլղարա-թուրքական սահման՝ սահմանապահներին աջակցելու համար»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ սահմանին տեղակայվել է նաև 40 միավոր տեխնիկա։
Բուլղարիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ այս տարվա սկզբից ավելի քան 6,5 հազար մարդ ապօրինի հատել է երկրի սահմանը, ինչը երեք անգամ ավելի է, քան 2020 թվականի ինն ամիսները։

 

360