ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Վանաձորի բժշկական կենտրոնի հետ համագործակցությամբ նոյեմբերի 6-ին Վանաձորում հայտարարվում է պատվաստումների օր: 

 ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ  նոյեմբերի 6-ին ժամը 11:00-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում  տեղի կունենա «Պատվաստումների օր Վանաձորում» խորագրով միջոցառումը:

Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ: Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:

Հայաստանում «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «Աստրա Զենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով, «Մոդեռնա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ն: Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Գործում են նաև պատվաստման շրջիկ կենտրոններ:

Պատվաստումներն անվճար են:

213