Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ավարտվել են Արթիկի Ղուկասյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները: Արթիկի Ղուկասյան փողոցը համայնքի, թերևս, ամենահին ու կոլորիտային փողոցներից է, սակայն հիմնադրման օրվանից մինչ օրս, շուրջ 80 տարի, Ղուկասյանի բնակիչները սպասել են իրենց փողոցի բարեկարգմանը:

Պետություն-համայնք համագործակցության արդյունքում օրերս ավարտվել են 560 մ երկարությամբ և 5 մ լայնությամբ Ղուկասյան փողոցի տուֆ քարով սալիկապատման աշխատանքները։

Արդյունքում բարելավվել է մոտ 3000 քառակուսի մետր մակերեսով ճանապարհը։ Բացի այդ, սալիկապատվել են նաև Ղուկասյան և Սպանդարյան փողոցները միացնող 40 մ երկարությամբ ճանապարհահատվածը: Ծրագրի ընդհանուր արժեքը 41 մլն 150 հազար դրամ է։

 

574