Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գնել Գասպարյանը մերժեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով պաշտպանների միջնորդությունը վարույթից հեռացնելու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ներսես Խաչատրյանին։

Պաշտպանները որպես հիմնավորում էին նշել, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ  Առուշանյանի վերաբերյալ քրեական գործով ներգրավված է որպես վկա։

Ավելի վաղ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ այսօր դատարանը որոշում է կայացնելու տեսակցությունների արգելքի վերաբերյալ: Նա հավելել էր, որ երբ բուն դատաքննության փուլը սկսվի, ընթերցվի մեղադրական եզրակացությունը պաշտպանության կողմը պատրաստվում է  ներկայացնել միջնորդություն խափանման միջոց կալանքն ավելի մեղմ միջոցով՝ գրավով կամ երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ։

224