Դեկտեմբերի 1-ը սարերի հետևում չէ և հաշված օրեր են մնացել, որպեսզի ուժի մեջ մտնի գույքահարկի մասին նոր օրենքը: Որպեսզի մեր քաղաքացիների համար պարզ լինի, թե ինչ է նախատեսվում  նոր օրենքով և ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, Araratnews.am-ի տաղավարում զրուցել ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության համայնքային տեղեկատվական հոսքերի կառավարման բաժնի պետ Գարեգին Մանուկյանի հետ:

«Սրանք շատ կարևոր հարցեր են: Անշարժ գույքի հարկը և փոխադրամիջոցների հարկերը դրանք տեղական հարկեր են, գանձվում են ՏԻՄ-ի բյուջեներ, և համայնքները սրանց շնորհիվ բազմաթիվ տեղական նշանակության հարցեր կարողանում են լուծել, քանզի այդ հարկերը նրանց բյուջեի հիմնական մասն են կազմում»,- պարզաբանում է Գարեգին Մանուկյանը և հավելում, որ Հարկային օրենսգրքով սահմանված է, որ մինչև դեկտեմբերի 1-ը ֆիզիկական և իրավաբանական անձինք պետք է կատարեն իրենց շարժական և անշարժ գույքի դիմաց հարկային պարտավորությունները:

«Դրանից հետո յուրաքանչյուր օրվա համար հարկվում է 0.04 տոկոս: Չմուծած հարկի նկատմամբ կիրառվելու է նման տույժ: Մինչև դեկտեմբերի 1-ը քաղաքացիները պետք է կատարեն անշարժ և շարժական գույքի հարկային պարտավորությունները, որպեսզի տույժի չենթարկվեն»:

Հայկ Մագոյան

Մանրամասները` տեսանյութում:

29129