Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության առաջին օրը մրցագորգ են դուրս եկել Հայաստանի չորս ներկայացուցիչ։ 

57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը որակավորման փուլում 11։0 հաշվով փայլուն հաղթանակ տոնեց շվեյցարացի ըմբիշ Նիլս Լեուտերտի նկատմամաբ։ Շարունակելով պայքարը 1/8 եզրափակիչում 8։6 հաշվով առավելության հասավ Ուկրաինան ներկայացնող Վլադլեն Օպանասենկոյի նկատմամբ։ Իսկ 1/4 եզրափակիչում Խնձրցյանը 5:9 հաշվով պարտվեց ադրբեջանցի ըմբիշ Ալիաբբաս Ռզազադեին։Մանվել Խնձրցյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։ 

65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը առաջին գոտեմարտում 4։2 հաշվով հաղթեց Ֆրանսիացի Մարուան Ահմեդ Եզզային։ 1/8 եզրափակիչում 3։0 հաղթեց Բելառուսը ներկայացնող ըմբիշ Ուլաձիսլաու Կոյկային։ Այնուհետև 1/4 եզրափակիչում 2։2  հաշվով պարտություն կրեց Գրեցիան ներկայացնող Գեորգիոս Պիլիդիսին։ Մարգարյանը նույնպես կպայքարի բրոնզե մեդալի համար։ 

70 կգ քաշային Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը որակավորման փուլում մրցելով Գերմանիան ներկայացնող ըմբիշ Շամիլ Ուստաեվի առավելության հասավ 3։1 հաշվով։ 1/8 եզրափակիչում 11։2 հաշվով փառահեղ հաղթանակ տոնեց ուզբեկ Բեգիջոն Կուլդաշեվինի նկատմամբ։ 1/4 եզրափակիչը դժվար ընթացավ մեր ըմբիշի համար։ Մինչև վերջին վայրկյանները Վազգենը զիջում էր  1-4 հաշվով, սակայն երկու անգամ 2 միավորանոց հնարք կատարեց և հաղթեց 5-4 հաշվով: Նիկոլայ Գրամեզի հետ նույնպես հաղթեց 5։4 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ։ Վազգենը ոսկե մեդալի համար կպայքարի Ղրղստանը ներկայացնող Էրնազար Ահմատալիեվի հետ։ 

79 կգ քաշային Արման Ավագյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից և 9։1 հաշվով առավելության հասնելով Էստոնացի Էրիկ Ռեյնբոկի նկատմամբ դուրս եկավ 1/4 եզրափակիչ։ 1/4 եզրափակիչում 1։1 հաշվով հաղթեց Հունգարացի Բոտոնդ Լուկաքսին։ Ցավոք եզրափակիչ հասնելու համար 2։11 հաշվով պարտվեց թուրք ըմբիշ Ռամազան Իշակ Սարիին։ Արմանը կպայքարի բրոնզե մեդալի համար։ 

Այսօր Հայաստանը կներկայացնի ևս 4 մարզիկ։

Առաջինը պայքարը կսկսի 61 կգ Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը։ Արսենը կմրցի հունգարացի Գամզադգաջի Խալիդովի հետ։ 
74 կգ Հրայր Ալիխանյանը կմրցի Մատհայո Մատոնյա Մահաբիլայի հետ։
86 կգ Մհեր Մարկոսյանը՝ Նուրթիլեկ Կարիփբաեվի հետ։
125 կգ Մարտին Սիմոնյանը կպայքարի ԱՄՆ ներկայացնող Անտոնի Լավրենցի Կասսիոբիի հետ։

Թագուհի Մանուկյան

555