Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի  մինչև 23 տարեկանների առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանը կներկայացնի 4 ըմբիշ։

74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը որակավորման փուլում պայքարը սկսեց Մատհայո Մատոնյա Մահաբիլայի հետ։ Գոտեմարտն ավարտվեց 0։0 հաշվով։ Ալիխանյանը  1/8 եզրափակիչում կմրցի Նուրկոժա Կայպանովի հետ։ 

65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը նույնպես կպայքարի բրոնզե մեդալի համար: Նա սփոփիչ գոտեմարտ անցկացրեց հնդիկ Փարվինդեր Փարվինդերի հետ և հաղթեց 5։6 հաշվով։ 

61 կգ քաշային Արսեն Հարությունյանը որակավորման փուլում 11։1 հաշվով փառահեղ հաթանակ տոնեց Գամզատգաջի Խալիդովի նկատմամբ։ 

738