Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի  մինչև 23 տարեկանների առաջնությունում 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը 1/4 եզրափակիչում զիջեց իրանցի Սաջջադ Սաբերալիին։ 

61 քաշային Արսեն Հարությունյանը 1/4 եզրափակիչում 10։0 հաշվով փառահեղ հաղթանակ տոնեց Նարանխուու Նարմանդախի նկատմամբ։ Իսկ կիսաեզրափակիչ փուլ հասնելու համար մրցագորգ դուրս կգա կազախ Ասսիլ Այտակինի հետ։ 

74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը 1/4 եզրափակիչում շանս չտալով ուզբեկ մրցակցին 10։0 հաշվով հաղթեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ էլ եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու համար կմրցի Իրանը ներկայացնող ըմբիշի հետ։ 

1171