Ուկրաինայի ոստիկանությունը հայտնել է, որ Օդեսայի երկրամասի մայրուղում  ծեծի են ենթարկել  Խերսոնի շրջանի  պատգամավորի և նրա  կնոջը։ Հաղորդում է Ռիա Նովոստին։

Հարձակվողները մայրուղու վրա կանգնեցրել են պաշտոնյայի մեքենան, որից հետո դաժան ծեծի են ենթարկել ամուսիններին։ Քաղաքական գործիչը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ։ Հանցագործները հետախուզվում են։ Նրանց սպառնում է մինչև ութ տարվա ազատազրկում։

398