«Գազպրոմը» ավարտում է գազի ներարկումը Ռուսաստանի ստորգետնյա պահեստարաններ՝ առաջիկա ձմռանը ներքին շուկա գազի անխափան մատակարարումն ապահովելու համար և սկսում է մեծացնել Եվրոպայի պահեստի մատակարարումը:

Ընկերության նման պլանների մասին հոկտեմբերի վերջին հայտարարել էր «Գազպրոմի» խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանից հետո։ 

Արդյունքում հոկտեմբերի 29-ին «Գազպրոմը» հայտարարեց, որ հասել է ռուսական պահեստարաններում գազի գործառնական պաշարի ծրագրված մակարդակին՝ 72,6 միլիարդ խորանարդ մետրի, սակայն շարունակում է աշխատել դրանց համալրման ուղղությամբ։ Միաժամանակ ընկերությունը օրական առավելագույն պահեստային հզորությունը հասցրել է 847,9 մլն խորանարդ մետրի։

Անցած ձմռանը, որը չափազանց երկար տևեց, Եվրոպան իր պահեստարաններից գազի արդյունահանման ռեկորդ սահմանեց՝ 66 միլիարդ խորանարդ մետր։ Ռուսաստանում նույնպես ընտրվել է 60 միլիարդ խորանարդ մետր, որը ռեկորդային է ողջ պատմության ընթացքում։

210