Նոյեմբերի 8-ին Թուրքիայի կենտրոնում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին  «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ հայտնել է երկրի Արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կոնյա նահանգում, իսկ օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

568