««Միջանցք»-ի մի քանի բնորոշում կա: Եվ դրանց հիմնական տարբերությունը այդ ճանապարհների իրավական կարգավորումն է»,- այս մասին Araratnews.am-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ պարզաբանելով միջանցքի և մեր տարածքով ճանապարհ տրամադրելու տարբերությունները: 

«Ճանապարհներ, որոնք ստեղծվում են որոշակի իրավական փաստաթղթերի հիման վրա: Այսինքն` ճանապարհներ են, որոնց կարգավորումները միջազգային իրավունքի, միջազգային իրավական նորմերի կարգավորման ներքո են, և ճանապարհներ, որոնք հանդիսանում են միջանցք, բայց չունեն նման կարգավորում»,- ասաց Պետրոսյանը:

Հիշեցնենք` տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը  Araratnews.am-ին տված ծավալուն հարցազրույցի ժամանակ անդրադարձել է նոյեմբերի 9-ին ընդառաջ ՌԴ ԱԳՆ հայտարարության, ՌԴ-ի կողմից Ալիևի միջանցքային տրամաբանության հերքման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցելության առնչությամբ Ադրբեջանի կողմից արհեստական խոչընդոտների ստեղծման, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ հարցազրույցի ընթացքում հնչեցված տեսակետների շուրջ:

Հայկ Մագոյան

Մանրամասները` տեսանյութում:

 

1742