Գերմանիայի կառավարությունը Կովկասի բնության հիմնադրամին / #CNF/ աննախադեպ դրամաշնորհ է հատկացրել:

Այսպիսով, CNF-ի ընդհանուր միջոցները կազմում են մոտ 100 միլիոն եվրո, ինչն աշխատանքների իրականացման երկարատև կայունություն կապահովի։ 

Շրջակա միջավայրի նախարարությունը Կովկասի բնության հիմնադրամի հետ համագործակցության երկարամյա և հաջողված փորձ ունի: Հայաստանում CNF-ն աշխատում է 2009 թվականից՝ օժանդակություն ցուցաբերելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին։ 

Հիշեցնենք, որ Կովկասի բնության հիմնադրամը, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և ՀՀ ՇՄՆ կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ ստորագրել են եռամյա պայմանագրեր, համաձայն որոնց՝ 2021-2023 թվականների համար նշյալ ՊՈԱԿ-ներին պլանավորվում է հատկացնել մեկ միլիոն 920 հազար եվրո:

1242