ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը(ՔՏՀԱ) COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական միջոցառման շրջանակում նոյեմբերի 9-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ դիտարկել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի և Արարատի մարզի հանրային տրանսպորտը։

Այս մասին տեղեկցնում  է տեսչական մարմինը:

Երևանում ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են Աջափնյակ վարչական շրջանով ավտոբուսային, միկրոավտոբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 29 տրանսպորտային միջոց։

Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 3 խախտում․ տաքսամոտորային փոխադրում իրականացնող 2 վարորդ դիմակ չի կրել, 1 դեպքում էլ գերբեռնված ուղևորափոխադրում է կատարվել։ Նշված խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Արարատի մարզում, մասնավորապես՝ Արտաշատի երթակարգավարական կետում կատարվել է 15 մշտադիտարկվել է տրանսպորտային միջոց։ Արդյունքում 4 ուղևոր իջեցվել է տրանսպորտային միջոցից՝ դիմակ չկրելու պատճառով։ Ուղևորափոխադրում կատարող կազմակերպությունների կողմից հակահամաճարակային կանոնների խախտման դեպքեր չեն արձանագրվել։

Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա օրերին։

293