ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․

«Նոր գործընկերություն՝ ուղղված կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը

Կորոնովիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված պետություն-մասնավոր հատված գործընկերային շրջանակն ընդլայնվում է․ Առողջապահության նախարարությունը և Yandex.Go ծառայությունը կնքել են գործակցության հուշագիր:

Կողմերը նպատակ ունեն բարձրացնել COVID-19-ի տարածման դեմ իմունականխարգելման գործընթացի արդյունավետությունը նաև ծառայությունների տրամադրման ոլորտում։

Կարևորելով հատկապես պատվաստումների դերը՝ Առողջապահության նախարարությունը և Yandex.Go-ն որոշել են մեկտեղել ջանքերը՝ հանրության իրազեկման մակարդակը բարձրացնելու և հանրային իմունիտետի ձևավորմանը նպաստելու գործում։

Շնորհակալ ենք մեր գործընկերոջը՝ պայքարի կարևորագույն շղթայի մաս կազմելու համար»։

380