«Երևան Գյումրի ճանապարհի առումով` մեր պրոբլեմը ավելի շատ մեծ է Աշտարակ-Թալին հատվածում, որտեղ, գիտեք, որ կա դատական պրոցես նախորդ ընկերության նկատմամբ, բայց մենք այնտեղ երկու պրոցես ենք նախաձեռնել` մեկը հնարավորինս վթարավտանգ վայրերը մեղմելու, լրացուցիչ նշաններով կահավորելու կամ լրացուցիչ շինարարական աշխատանքներ անելու, բայց դրան զուգահեռ գլխավոր պրոցեսը` մրցութային փուլ կազմակերպել՝ նոր ընկերություն ընտրել և բուն շինարարական պրոցեսը նախաձեռնել: Դրա համար դժվար է ժամկետները հստակ ասել: Բայց կավարտենք այդ հատվածը 2023 թվականին»,- այս մասին այսօր Արմավիրում պաշտոնավարման հարյուր օրն ամփոփելու ընթացքում` լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, Araratnews.am-ի լրագրող Հայկ Մագոյանի հարցին ի պատասխան, թե ինչ ժամկետներում կավարտվի Գյումրի-Երևան ավտոճանապարհի շինարարությունը` հաշվի առնելով, որ վերջին շրջանում ճանապարհի անբարեկարգ վիճակի հետևանքով տեղի են ունենում մահվան ելքով ավտովթարներ, ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Ինչ վերաբերում է արդեն Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներին` այնտեղ արդեն մեկ ուղղությամբ պատրաստ է ճանապարհը, և շարունակում ենք աշխատանքները, 2022 թվականին մենք երկու հատվածներն էլ կավարտենք՝ մեկը սեպտեմբերին, մյուսը՝ տարեվերջին»,- ասաց նախարարը:

Մանրամասները` տեսանյութում:

326