2020 թվականի Արցախյան պատերազմից հետո հայկական կողմը մեկ անգամ չէ, որ կրկնել է, թե ադրբեջանական կողմի անընդհատ մատնանշած այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի»  մասին խոսք լինել  անգամ չի կարող, փոխարենը  քննարկում է դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ մատնանշված տարածաշրջանում  ճանապարհներ ապաշրջափակումը։ Այս մասին գրում է ArmeniaNews-ը:

Իսկ օրեր առաջ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ հստակ արտացոլվում էր նաև Ռուսաստանի դիրքորոշումը։  ՌԴ ԱԳՆ-ն նոյեմբերի 9-ին ընդառաջ տարածած հայտարարությունում կար հետևյալ ձևակերպումը՝  «ԶԼՄ-ներում տարածված այսպես կոչված  Զանգեզուրյան միջանցք», ինչը հստակ ի ցույց դրեց, որ  ՌԴ-ի համար նույնպես անընդունելի են  միջանցքի մասին անգամ քննարկումները։

Այսօր՝ նոյեմբերի 10-ին ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հարցազրուցի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր կտեղադրեն։  

Ադրբեջանի հսկողության տակ անցած  Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր տեղադրելով փաստորեն Ադրբեջանական կողմը հաստատեց ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության այն կարևոր դրույթը, որ  « ապաշրջափակվող բոլոր ճանապարհները գործելու են երկրների տարածքային ամբողջականության և սուվերենության շրջանակներում»։  Նշանակում է Ադրբեջանական կողմն արդեն իսկ ընդունել է այն փաստը, որ  այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»  չի լինելու։

4325