Ըստ լեհական կողմի՝ Բելառուսի հետ սահմանին միգրացիոն ճգնաժամի ֆոնին գրանցվել է առաջին մահը․ ողբերգությունը տեղի է ունեցել միգրանտների ճամբարում՝ դեպի Կուզնիցա անցման մոտ:

Ըստ լեհական oko.press հետաքննական լրագրության կայքի՝ մահացել է 14-ամյա քուրդ տղա։

«Իրաքից երկու գաղթականների տվյալներով՝ չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 10-ին, ճամբարում 14-ամյա մի քուրդ է մահացել։ Նա մահացել է մրսածությունից»,- գրում է թերթը։
Կայքը նաեւ հավելել է, որ բելառուս սահմանապահները տղային տեղափոխել են հիվանդանոց, սակայն չեն կարողացել փրկել։

Միևնույն ժամանակ, Բելառուսի պետական ​​սահմանային կոմիտեն նոյեմբերի 11-ին հերքել է այս տեղեկությունը։ Մինսկի տվյալներով՝ տղան փրկվել է, նա ողջ է մնացել։

 

391