Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց  Ձորի մարզում: Ժամը  00:30-ի սահմաններում Մալիշկա գյուղի բնակիչ, 32-ամյա Սուրեն Դավթյանը իր վարած Kia Cerato մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի  129.6-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին:

Shamshyan.com-ի տեղեկություններով, նրան ավտոմեքենայից դուրս են բերել  օպերատիվորեն  դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և Եղեգնաձորի  թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ում մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի հիվանդանոցի  շտապօգնության ավտոմեքենային:

Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Ս. Դավթյանը մահացել է: Օպերատիվորեն  ժամանել են նաև  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: ժամանել է նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Բաբայանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական  կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝  ավագ քննիչ  Ավետիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Դավթյանը աշխատում էր ԱԻՆ ՓԾ Վայոձ Ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատում: 

1010