Երեկ՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Վայոց  Ձորի մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից  ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է  ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի՝ անգիտակից վիճակում:

SHamshyan.com-ի տեղեկություններով, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Բաբայանի  և հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ  Մարգարյանի գլխավորությամբ:  

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը  Վայոց  Ձորի մարզի գյուղերից  մեկի  բնակիչ,  47-ամյա Սամվել Ս.-ն է: Պարզվել  է, որ նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում նա իրենց գյուղի «Ուլգյուր» կոչվող տարածքում ոչխարի հոտը արածացնելու ժամանակ վայր է ընկել ձիուց, որից հետո ոտքը մնացել է թամբի ոտնակի մեջ, իսկ ձին որոշ տարածություն քարշ է տվել հրան, ինչի հետևանքով էլ ստացել է մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:  Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանները հայտնաբերել են նաև դեպքի վայրն ու այնտեղ գտնվող «Զոզո» անունով ձին:

683