Նոյեմբերի 14-ին, ժամը 23։10-ին ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը հերթապահությունից վերադառնալիս Կոտայքի մարզի Առինջ գյուղի կամարի մոտակայքում նկատել է ՃՏՊ։

Պարզվել է, որ «Mitsubishi Colt» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1986 թ․) բախվել է լուսացույցին։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, երեք ուղևորներին դուրս բերել ավտոմեքենայից, ցուցաբերել համապատասխան բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս տեղափոխվել են Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

277