Մահացել է Նոյեմբերյան համայնքի ՏԻՄ ընտրություններում «Հանուն Հանրապետության» կուսակցության կողմից առաջադրված ավագանու անդամի թեկնածու Արամայիս Մակյանը։

Զորակցելով Մակյանի ընտանիքին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնել է, որ առաջիկա օրերին հետաձգում է նախապես պլանավորված ակտիվ քարոզարշավը։

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Կարեն Աբազյանը:

Գրառման մեջ ասված է.

«Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Արամայիս Մակյանի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին, ընկերներին ու աշխատանքային թիմին՝ կամենալով ուժ, կամք ու համբերություն այս դժվար պահին:

Միաժամանակ, հայտնում ենք, որ առաջիկա օրերին մեր թիմը նույնպես հետաձգում է նախապես պլանավորված ակտիվ քարոզարշավը»։

7252