Այսօր՝ նոյեմբերի 15-ին,  ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում  Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Խանջյան գյուղի  սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, մեկ հոգի էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար  Գրիգոր Պողոսյանի և դասակի հրամանատար Մառլեն  Սարգսյանի գլխավորությամբ:  Ժամանել է նաև Արմավիրի մարզի ոստիկանապետ Կարեն Հակոբյանը:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչկան վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աբրահամ Արտուշյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Արտուշյանի որոշմամբ հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն  ասում էին, որ վիրավորն ու մահացածը ազգականներ են:

Նրանցից մեկն էլ անչափահաս է: SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ,  որն արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտովթարը:

873