Նորաբաց հանգստավայրը գտնվում է Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի վարչական տարածքում:
էքստրեմալ տուրիզմի սիրահարների համար այստեղ կառուցվել է «zipline», որի թռիչքով այցելուները ձորամիջով կանցնեն Օրգով համայնք: Տեղեկացնում է մարզպետարանը։

Գինու տուրիզմի սիրահարների համար գործում է գինու համտեսի սրահ:

Ընտանեկան հանգստի սիրահարները ևս այստեղ իրենց հարմարավետ կզգան. զբոսավայրում կառուցված է լողավազան, թենիսի խաղադաշտ, տաղավարներ: Հետագայում նախատեսվում է այցելուների համար գիշերակացի հնարավորություններ ևս ստեղծել:

Միջոցառմանը ներկա էին Արագածոտնի մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը, «ZipWnie» ծրագրի ներդրող Արթուր Պետրոսյանը, Բյուրական համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ռադիկ Գևորգյանը, Օրգով համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արայիկ Ավետիսյանը, Արագածոտնի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսածրջության և վերլուծության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը, մարզպետի օգնական Մերի Բադալյանը, զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ, գինեգործներ և այլ հյուրեր:

Ողջունելով ներկաներին՝ մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը հրավերի համար շնորհակալություն է հայտնել գործարարին, ապա հավելել, որ նմանօրինակ վայրերը, զբոսաշրջային քարտեզի վրա, էլ ավելի ճանաչելի են դարձնում Արագածոտնի մարզը: Նա ընդգծել է Բյուրական համայնքի զբոսաշրջային ներուժի և այստեղ առկա ռեսուրսների ճիշտ օգտագործելու կարևորությունը, ապա շնորհավորել է «ZipWnie»-ի բացման առթիվ, հույս հայտնելով, որ այցելուների պակաս նորաբաց վայրում չի զգացվի:

«ZipWnie» ծրագրի ներդրող Արթուր Պետրոսյանը ներկայացրել է զբոսաշրջային համալիրի կառուցվածքը, ծառայությունները, ապա երախտագիտության խոսք հղել Արագածոտնի մարզպետարանի ղեկավարությանը, զբոսաշրջության և հողաշինության ոլորտի պատասխանատուներին՝ ծրագրի իրականացմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար:

315