Համաճարակի սկզբից մինչ օրս աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 253 միլիոնը։ Տվյալները հրապարակել է worldometers-ը։ Ըստ նույն վիճակագրության՝ աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 5,1 միլիոն մարդ, ապաքինվածների թիվը գերազանցում է 229,4 միլիոնը։

Այս պահի դրությամբ աշխարհում գրանցվել է Covid-19-ի 19,1 միլիոն ակտիվ դեպք։ Կորոնավիրուսային վարակի դեպքերի մեծ մասը՝ 47,8 միլիոն, հաստատվել է Միացյալ Նահանգներում, որին հաջորդում է Հնդկաստանը, որտեղ հաստատվել է  ավելի քան 34,4 միլիոն դեպք։ Այս երկրներին  հաջորդում են Բրազիլիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը։

312