Հայաստանի և Ադրբեջանի Անվտանգության խորհուրդների քարտուղարները այսօր՝ նոյեմբերի 17-ին, կմասնակցեն Մոսկվայում կայանալիք ԱՊՀ իրենց գործընկերների ամենամյա հանդիպմանը։ Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։

«Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների իններորդ տարեկան հանդիպումը, որին կմասնակցեն Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը...»,- նշվում է հաղորդագրության մեջ։

144