ԱՄՆ-ում թուրքական պատվիրակության բանակցությունները F-16 կործանիչների մատակարարման վերաբերյալ դրական արդյունք են տվել։ Այս մասին հայտնել է  Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ հաջորդ հանդիպումը կկայանա Անկարայում։
Ինչպես նախօրեին հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ԱՄՆ-ում բանակցություններ է վարել F-16 կործանիչների մատակարարման շուրջ։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենն իրեն խոստացել է բոլոր ջանքերը գործադրել՝ համոզելու ԱՄՆ Սենատին վաճառել F-16-ը։

 

239