Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը այսօր՝ նոյեմբերի 17-ին, Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի իր գործընկեր Արմեն Գրիգորյանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
«Նիկոլայ Պատրուշևն ու Արմեն Գրիգորյանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների իններորդ հանդիպման օրակարգային հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

204