Բելառուսական էլեկտրաէներգիայի մատակարարումները Ուկրաինա կդադարեցվեն նոյեմբերի 18-ից՝ պայմանագրային հարաբերությունների շրջանակներում փոխգործակցության համար սահմանված կարգով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, հայտնել էԲելառուսի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

«Ուկրաինան էլեկտրաէներգիայի հետագա մատակարարման հնարավորությունը կդիտարկվի Բելառուսի կողմից՝ հաշվի առնելով տեխնիկական հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Բելառուսը վերջին մեկ տարվա ընթացքում բազմիցս շտապ օգնություն է ցուցաբերել Ուկրաինայի էներգետիկ համակարգին։ Միաժամանակ Կիևը պաշտոնապես արգելեց ռուսական և բելառուսական էլեկտրաէներգիայի ներկրումը։ 

332