ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ նախկին փոխվարչապետ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խոսել է նոր պղնձաձուլարանի հիմնման մասին:

«Նպատակ դրել էինք ՀՀ-ում «պղնձի խտանյութի արտահանումը» փոխարինել «պղնձի ձուլմամբ»: Այս ուղղությամբ երկար քննարկումներ ենք ունեցել, և մեր այս ուղերձը ներդրողների կողմից ճիշտ արձագանք է գտել: «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբը և նրա ղեկավարը ՀՀ-ում բաժնեմասեր ձեռք բերելուց հետո Կառավարությանը որպես գործընկեր այս ծրագրի մաս են դարձրել: Մենք սիրով ընդունել ենք այս առաջարկը: Առաջիկայում նշմարվում է պրոցեսի երկարաժամկետ շղթան, այն է՝ ՀՀ-ն պիտի նախաձեռնի էներգետիկ ռեսուրսների ներգրավում: Խոսքը վերաբերում է ատոմակայանի նոր էներգաբլոկի ստեղծմանը»,- ասաց Պապիկյանը:

Պապիկյանը նշեց, որ նպատակ կա գործող ատոմակայանի կյանքը երկարաձգել և նոր ատոմակայան կառուցել:

228