«Տավուշի մարզի սահմաններում ներկա պահին ոչ մի խնդիր չկա, հանդարտ է, գիշերը ինչ եղել է, դա է»,- Civic.am-ի հետ զրույցում ասել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները անկանոն կրակ էին բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Նոյեմբերի 18-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։ 

Հայկ Ղալումյանը նաև ասել է, որ իրենց մոտ այս պահին կյանքը բնականոն հունով ընթանում է։  

322