Մեկ տարվա դադարից հետո Հայաստանը կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին: Արդեն հայտնի է, թե ով մրցույթում կներկայացնի մեր երկիրը: «Հայաստանը Եվրատեսիլում» ինսագրամյան էջը հայտնում է, որ Հայաստանն այս տարի կներկայացնի 14-ամյա Մալենան: «Մանկական Եվրատեսիլ 2021»-ը կանցկացվի դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:

Հիշեցնենք, որ Մալենան «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակն էր դեռեւս 2020 թվականին, սակայն երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով Հանրային հեռուստաընկերությունը չեղարկել էր միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը:

Մալենան ծնվել է 2007 թվականի հունվարի 10-ին Հայաստանում: Նա մեծացել է երաժիշտների ընտանիքում: Մալենայի պապիկը կլառնետահար է եւ նվագում է ֆիլհարմոնիկ նվագախմբում: Պատանի երգչուհին յոթնամյա երաժշտական կրթությունը ստացել է «Սայաթ-Նովայի» անվան դպրոցում, որտեղ սովորել է սոլֆեջիո, երաժշտական գրականություն և թավջութակ։ Մալենան նաեւ սիրում է պարել եւ 10 տարեկանից հաճախում է պարի դասընթացների:

Ոգեշնչված R&B երգիչներից և ռոք խմբերից՝ 13-ամյա Մալենան սկսեց կիթառ նվագել սովորել, ինչը հետագայում էական դեր խաղաց իր նոր սկսվող կարիերայում:

327