Գեղարքունիքի մարզում, նոյեմբերի 17-ին,  ողբերգական  դեպք է տեղի ունեցել. ժամը 14:30-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Մարտունու բաժին այն մասին, որ  Ձորագյուղ գյուղի ավազի հանքի մոտ ЗИЛ մակնիշի ավտոմեքենայի խցիկում  դի կա: 

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի  «Արմեն Քալոյան» ՍՊԸ  ավազի հանքի մոտ հայտնաբերել են ЗИЛ մակնիշի ավտոմեքենան, որի խցիկում՝ նստատեղին,  կիսապառկած վիճակում հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 49-ամյա  Գևորգ Ն.-ի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 Մահացածը նշված ՍՊԸ-ից ավազ է բարձել իր ավտոմեքենան, ապա դուրս գալով հանքից՝ ճանապարհին  հանկարծամահ է եղել:

813