Լեհ-բելառուսական սահմանին մահացել է սիրիացի մեկ տարեկան երեխա
Մերձավոր Արևելքից ներգաղթյալների ընտանիքի մեկ տարեկան երեխան մահացել է լեհ-բելառուսական սահմանին։
Այս տեղեկությունն է ստացվել այսօր՝ նոյեմբերի 18-ին, Միջազգային օգնության լեհական կենտրոնի կամավորներից։ Նախնական տվյալներով՝ մահացած երեխան Սիրիայի քաղաքացի է։
Միջազգային օգնության լեհական կենտրոնում պարզաբանել են, որ իրենք ամեն օր հյուծված փախստականների են գտնում Պոդլասեի անտառներում։ Այսպիսով, նախօրեին ակտիվիստները պատահաբար հանդիպել են մի սիրիացու, որը չորս օր պառկած էր անտառում առանց սննդի, ջրի և կոշիկի։ Նա այժմ հոսպիտալացված է։ Ընդհանուր առմամբ, կամավորները բուժհաստատություն են ուղարկել հինգ փախստականների, այդ թվում՝ երեք երեխաների։
18 Նոյեմբեր, 2021 20:03
846
ՀՀ-ում ոչ ոք չի պատրաստվում ընդունել Ալիևյան Սահմանադրությունը. Ռուբինյան (տեսանյութ)
30 Հոկտեմբեր, 2026 12:34
Արտահերթ ընտրություններին չի հասնի գործը, ընդդիմությանը կձևակերպվի առաջարկ, որից չեն հրաժարվի․ վարչապետ (տեսանյութ)
29 Հոկտեմբեր, 2026 13:15
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
27 Հոկտեմբեր, 2026 17:22