SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում, նոյեմբերի 16-ին թշնամու հարձակումից զոհված զինծառայող Տարոն Սահակյանի եղբայրը հայտնում է, որ իր եղբորն ադրբեջանցիները չեն խոշտանգել, և տարածվող տեղեկատվությունը սուտ է ու ապատեղեկատվություն. Տարոնը զոհվել է արկի պայթյունից:

Զինծառայողի եղբայրը՝ Ռոման Սահակյանը, նշեց. «Իմ եղբայրը զոհվել է արկի պայթյունից, նոյեմբերի 16-ին: Դատաբժշկական փորձաքննությանը ես ներկա եմ եղել, խոշտանգման որևէ հետք չկա, իր վիրավորումները եղել են մենակ ասկոլկեք, արկի պայթյունից: Անիմաստ նյութեր են գրել, անիմաստ բաներ տարածել, մայրս դեռ չգիտեր, հիմա մեծ պատմություն են սարքել: Իմ եղբայրը խոշտանգված չի եղել, Ջերմուկում է զոհվել, նորից եմ ասում՝ արկի պայթյունից»: 

Հիշեցնենք` Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր մամուլում և սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները, թե նոյեմբերի 14-ին հայկական կողմը 6 ադրբեջանցի զինծառայող է գերեվարել, այնուհետև գաղտնի վերադարձրել նրանց:

3445