Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Զինվորի տանը նվիրեց երիտասարդների աշխարհի առաջնության ժամանակ նվաճած՝ իր առաջին գավաթը: Այս մասին հայտնում են Զինվորի տան վերականգնողական կենտրոնից:

Ծանրամարտիկն այցելել էր Զինվորի տուն՝ տղաների հետ ծանոթանալու, նրանց հետ շփվելու և հետաքրքրվելու համար, թե ինչով կարող է օգտակար լինել: Սիմոնի հետ կենտրոն էին այցելել նաև նրա մարզիչներ Աշոտ Փիլոսյանը և Նարեկ Խաչատրյանը:

«Մեր հաղթանակներն առանց ձեր արած գործի ոչինչ կլինեին»,- ասաց Սիմոն Մարտիրոսյանը: Նա խոստացավ աշխարհի խաղերից հետո կրկին այցելել Զինվորի տուն, «…բայց… միայն ոսկե մեդալով»,- պարտավորեցրին տղաները:

176