Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է․

«Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե «այս պահին Իրանի հետ բեռնափոխադրումները դադարեցված են, որովհետեւ բեռնափոխադրումներ հնարավոր են միայն այդ ճանապարհով: Այսինքն Իրանի հետ սահմանն էլ է փակ, չունենք Իրանի հետ բեռնատար հաղորդակցություն»:

Տեղեկացնում ենք, որ Բագրատյանի պնդումները բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում։

Իրանի հետ սահմանը բաց է, հաղորդակցությունը, բեռնափոխադրումները շարունակվում են։ Իրան-Հայաստան սահմանը օրական հատում միջինում 150-160 բեռնատար մեքենա։

Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհը հարմարեցված է բոլոր տեսակի մեքենաների համար, այդ թվում՝ կցորդիչով մեքենաների։

Ավելին՝ որևէ կերպ չի նվազել նաև Իրանից դեպի Հայաստան ուղևորափոխադրումները։ Իրան-Հայաստան ուղղությամբ ուղևորափոխադրում իրականացնում են 5 ընկերություն, որոնց չվացուցակներում որևէ փոփոխություն չի եղել»։

1296